ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների հետ
26.09.2018 | 21:56

Փարիզում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Դասո» (“Dassault”) ընկերության ղեկավար Օլիվիե Դասոյի հետ: Նրանք պայմանավորվել են համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն և կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Նախագահը Սարգսյանը հանդիպել է նաև ավիատիեզերական ոլորտի ընկերություններից մեկի՝ THALES-ի ղեկավարության հետ, ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին նախատեսվող գործարար համաժողովին: Նախագահ Սարգսյանը կարևորել է ֆրանսիական հայտնի ընկերության գործուն և ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին:
Միջուկային և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած Orano ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը քննարկել է Հայաստանում ընկերության գործունեության հետ կապված հարցեր։


Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել ընկերության ներկայությունը Հայաստանում, մասնակցությունը Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման գործում։ ADS ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի ներդրումային գրավչությանն ու գործարար միջավայրին, ներկայացրել փոխգործակցության ներուժը։ Կողմերը պայմանավորվել են Հայաստանում ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն հիմնելու վերաբերյալ։
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև սննդամթերքի առաքման ոլորտում գործող Sodial ընկերության ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է համագործակցության հնարավորությունների մասին, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ ուսումնասիրելու սննդարդյունաբերության ոլորտը և արտահանման հեռանկարները։


Խոսելով Հայաստանի ընձեռած մրցակցային առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս՝ դեպի Եվրասիական տնտեսական միության շուկաներ։

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ