ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը վաղը կմեկնի Բաքու

Պուտինը վաղը կմեկնի Բաքու
26.09.2018 | 21:57

Ռուսաստանի նախագահը վաղը կարճատև աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի ղեկավարությանը, կմասնակցի միջտարածաշրջանային համաժողովին, կհետևի Ձյուդոյի միջազգային մրցաշարի երզրափակիչ խաղերին, հաղորդում է Կրեմլը:


«Ադրբեջանի հետ համագործակցությունը, այդ թվում՝ նախագաահների մակարդակով, շատ ակտիվ է», - լրագրողներին ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, հիշեցնելով, որ երկու նախագահները վերջին անգամ հանդիպել էին սեպտեմբերի 1-ին՝ Սոչիում: Բաքվում կայանալիք հանդիպումներից հետո նրանք կմեկնեն Դուշանբե՝ ԱՊՀ գագաթնաժողով, որին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ