ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բողոքի ցույց Արագածոտնի մարզում. ցուցարարները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը

Բողոքի ցույց Արագածոտնի մարզում. ցուցարարները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
26.09.2018 | 21:59

Արագածոտնի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Արագածոտն գյուղի հատվածը՝ այսպիսով նաև կանգնեցնելով այդ հատվածում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը։ Նրանց զայրացրել է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման նախագծում իրենց գյուղերի հատվածում մեքենաների անցումների բացակայությունը։

«Մեր գյուղի մոտ մոստ չի կառուցվում, շրջադարձ չկա, պետք է հասնենք Կոշի հատված (9-10 կիլոմետր), նոր հետ դառնանք, գանք։ Հիմա իմ ժողովրդի պահանջն էն է՝ մի անցում տան` Երևանից գալացող մեքենան մտնի ու դուրս գա», - ասաց Արագածոտն գյուղի գյուղապետ Մելսիկ Ղազարյանը՝ նշելով, որ մարզպետի հետ են նաև այս թեմայի շուրջ զրուցել։ Ղազարյանի փոխանցմամբ, մարզպետը մարզպետարանում հանդիպում է առաջարկել, ցուցարարները մերժել են։ «Մարզպետն ասաց թող ժողովուրդը հանդարտվի, ամեն համայնքից չորս ակտիվիստ թող հավաքվեն գյուղապետերի հետ, ԾԻԳ-ի գրասենյակից, տրանսպորտի նախարարությունից, վարչապետի աշխատակազմից հավաքվեն մարզպետարանում՝ գան քննարկելու այդ հարցը։ Բնակիչները չհամաձայնեցին, ասում են` թող իրենք այստեղ գան հանդիպման», - ասաց գյուղապետը։

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ