Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ունեցած հանդիպմանը նշել են երկու երկրների հարաբերությունների բարելավումն իրենց նախորդ հանդիպումից հետո, որը հուլիսին տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովում` հայտնել Է Հունաստանի կառավարության ներկայացուցիչը:
Թուրքիայի նախագահը Ցիպրասին հրավիրել է աշխատանքային այցով Ստամբուլ:
Մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են հույն-թուրքական հարաբերությունները, լարվածությունը Էգեյան ծովում, կիպրական կարգավորումը, միգրացիայի խնդիրը և Հունաստան փախած ութ թուրք զինվորականների հարցը, հայտնել է կառավարության ներկայացուցիչը: