ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուհանին Թերեզա Մեյի հետ հանդիպմանը կարևորել է միջուկային գործարքի պահպանումը

Ռուհանին Թերեզա Մեյի հետ հանդիպմանը կարևորել է միջուկային գործարքի պահպանումը
26.09.2018 | 22:02

Իրանի իշխանությունները շահագրգռված են զարգացնել համագործակցությունը Միացյալ Թագավորության հետ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման համար: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպման ժամանակ Ռուհանին ասել է. «Մենք պետք է զարգացնենք համագործակցությունը, կոնսուլտացիաներ անցկացնենք, որ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք միջուկային գործարքը պահպանելու համար, մասնավորապես, տնտեսական ոլորտում»: Նա հայտարարել է, որ Թեհրանը շահագրգռված է Մեծ Բրիտանիայի և Իրանի հարաբերությունների զարգացմամբ: «Երկրների համագործակցության ընդլայնումը կբերի մեր միջև տնտեսական, առևտրական և ներդրումային կապերի խորացմանը»,-նշել է նա:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ