ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շառլ Միշել. ԱՄՆ-ն չի կարող եվրոպացիների փոխարեն որոշել՝ ում հետ առևտուր անել

Շառլ Միշել. ԱՄՆ-ն չի կարող եվրոպացիների փոխարեն որոշել՝ ում հետ առևտուր անել
26.09.2018 | 22:03

ԱՄՆ-ն չի կարող եվրոպական ընկերությունների փոխարեն որոշել՝ ում հետ և որտեղ առևտուր անել և զարգացնել տնտեսական գործունեությունը` հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:

«Մենք չենք կարող համաձայնել, որ ԱՄՆ-ն է որոշում, թե որ տարածաշրջանների հետ եվրոպական ընկերությունները կարող են առևտուր իրականացնել»,- ասել է վարչապետը: Միշելն արևմտյան առաջնորդներից առաջինն է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Բելգիայի վարչապետը նշել է, որ իրենք «միամիտ չեն Իրանի և նրա տարածաշրջանային դերի կարևորության հարցում»:
«Միևնույն ժամանակ, իրանական միջուկային էներգետիկան ապամոնտաժելու մասին համաձայնագիրը քաղաքական երկխոսության ճանապարհ է բացում՝ Իրանում աջակցելու համար ուժերին, որոնք ցանկանում են արդիականացնել երկիրը, ամրապնդել տնտեսությունը և որոնք պատրաստ են ստանձնել միջուկային դեէսկալացիայի պարտավորություններ»,- նշել է Միշելը:

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ

ր դեմ ես