«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ չի ավարտել մարզչական գործունեությունը. «Ես թոշակի չեմ գնացել: Եթե նման ցանկություն ունենայի, վաղուց կհեռանայի: Հոկտեմբերին ընդամենը 69 տարեկան եմ դառնալու»,- Վենգերի խոսքը մեջբերել է «Sky Sports»-ը: