ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրախորհրդարանը արգելափակել է Թուրքիային 70 միլիոն եվրոյի հատկացումը

Եվրախորհրդարանը արգելափակել է Թուրքիային 70 միլիոն եվրոյի հատկացումը
26.09.2018 | 22:05

Եվրախորհրդարանի՝ բյուջեի հարցերով կոմիտեն չեղարկել է Թուրքիային 70 միլիոն եվրոյի օգնության տրամադրումը՝ ԵՄ մուտք գործելուն պատրաստվելու համար`
ասվում է ԵՀ պաշտոնական կայքում։ Անցյալ տարվա նոյեմբերին բյուջեի քննարկումների ժամանակ Եվրախորհրդարանն ու ԵՄ խորհուրդը որոշում էին ընդունել պահուստում 70 միլիո եվրո պահել Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելուն նախապատրաստվելու համար, պայմանով, որ «Թուրքիան բավարար միջոցներ կկիրառի իրավունքի գերակայության, ժողովրդավարութան, մարդու իրավունքների պաշտպանության և մամուլի ազատության ոլորտները բարելավելու համար»։


Սակայն Թուրքիայի հարցերով Եվրահանձնաժողովի տարեկան հաշվետվության մեջ, որ հրապարակվել է 2018–ի ապրիլի 17–ին, ասվում է, որ «Թուրքիան բավական հեռացել է Եվրամիությունից, մասնավորապես, իրավունքի գերակայության և հիմնարար իրավունքների ոլորտում, քաղաքական համակարգում էֆեկտիվ ստուգումների և հաշվեկշիռների թուլացման պատճառով»։ Բյուջետային հանձնաժողովի պայմանը չի կատարվել։ 70 միլիոնը առաջարկվում է վերաբաշխել միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու՝ ԵՄ միջոցառումների վրա։
Որոշումն ընդունվելու է Եվրախորհրդարանի նիստի ժամանակ՝ հոկտեմբերի 3-ին։

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ