ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Խոր Վիրապ վանքի գրավաճառը մեղադրվում է մոտ 7 մլն դրամ եկեղեցական պարագաներ հափշտակելու մեջ

Խոր Վիրապ վանքի գրավաճառը մեղադրվում է մոտ 7 մլն դրամ եկեղեցական պարագաներ հափշտակելու մեջ
26.09.2018 | 23:36

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խոր Վիրապ վանքի նյութական պատասխանատուին մեղադրանք է առաջադրվել:

Վարուժան Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ-ի օգոստոսի 28-ից մինչև 2016թ-ի հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 6մլն 780 հազ. ՀՀ դրամ ինքնարժեքով եկեղեցական պարագաներ:

2005-ին Վարուժան Խաչիկյանն աշխատանքի է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խոր Վիրապ վանքի գրատանը՝ որպես գրավաճառ:

Վարուժան Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խոշոր չափերով յուրացում:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործն ուղարկվել է Մասիսի դատարան:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ