ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լավրովը հայկական արմատներ ունի, բայց, ինչպես և Ստալինը, ծնվել է Վրաստանում

Լավրովը հայկական արմատներ ունի, բայց, ինչպես և Ստալինը, ծնվել է Վրաստանում
27.09.2018 | 13:27

Ֆրանսիական Le Figaro թերթը հոդված է հրապարակել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մասին՝ նրան անվանելով Սերգեյ Լավրովից հետո Ռուսաստանում ամենաազդեցիկ դիվանագետը: «Առաջին պլանում, իհարկե, Սերգեյ Լավրովն է՝ ռուսական դիվանագիտության դեմքը, որը հայտնի է ամբողջ աշխարհում արդեն 15 տարի: Այս ճկուն մտքով մարդը ծնվել է Վրաստանում, ինչպես և Ստալինը, սակայն ունի հայկական արմատներ: Շատերը համաձայն են, որ նա կմնա պատմության մեջ որպես երկրի մեծագույն արտգործնախարարներից մեկը՝ հաշվի առնելով ցարական ժամանակներն ու ԽՍՀՄ շրջանը: Ինչ էլ որ լինի, նրա կողքին մենք տեսնում ենք 42-ամյա Մարիա Զախարովային՝ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչին: Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության մեկ այլ դեմքն է»,- գրում է Le Figaro-ն: Հոդվածը նաև պատմում է Մարիա Զախարովայի և Սերգեյ Լավրովի փոխհարաբերությունների մասին:


Ինքը՝ Մարիա Զախարովան, ֆրանսիական թերթին տված հարցազրույցում նշել է, որ Սերգեյ Լավրովի հետ միանման են մտածում և միանման եզրակացություններ անում, միակ տարբերությունն այն է, որ նախարարը ծխախոտ է ծխում, իսկ նա սիգար է նախընտրում:

Դիտվել է՝ 550

Մեկնաբանություններ