ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ու՞մ օգտին են քվեարկել ՀՀԿ-ականները Երեւանի ավագանու ընտրությանը

Ու՞մ օգտին են քվեարկել ՀՀԿ-ականները Երեւանի ավագանու ընտրությանը
27.09.2018 | 13:28

«Հրապարակը» գրում է. «Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցել՝ մեկնել է Մոսկվա, որ «չիմանա, չլսի, չտեղեկանա», թե ով է ընտրվում քաղաքապետ, ինչպես եւ ումով։ ՀՀԿ-ականների մեծ մասը նույնպես չի մասնակցել․ նախ՝ միասնական հրահանգ չի եղել, թե ում ընտրել, բայց բոլորը լռելյայն հասկացել են՝ բացի Հայկոյից, ում ուզեն։ Եվ որքան էլ պարադոքսալ՝ շատերն ընտրել են ԲՀԿ-ին, քոչարյանական ՀՀԿ-ականները՝ ՀՅԴ-ին, քչերը՝ «Լույսին»․ «Սկզբունքորեն պատրաստ էինք Զեյնալյանին շատ ձայն տալ, աշխատել իր համար, սակայն նա այդպես էլ գարանտիա չտվեց, որ չի համագործակցելու «Իմ քայլի» ու Հայկոյի հետ՝ ցանկացած պարագայում, իսկ ընտրությունների գիշերը՝ վերջնական արդյունքները չիմացած, Հայկոյի շտաբ վազելն ավելի ամրապնդեց մեր կասկածները»։


ՀՀԿ-ում մոտեցումն ԱԺ լուծարմանը միանշանակ չէ․ մեծամասնությունը դեմ է, սակայն կան պատգամավորներ, որոնք գտնում են, որ պետք է ցրել պառլամենտը, լիբերալ-պահպանողական նոր պրոյեկտներով մասնակցել ապագա ընտրություններին։ «Չնայած՝ դիրեկտորը ոնց կասի․ էս պահին լուռ է ու լուռ»,- ասում են նրանք։ Դիրեկտորը Սերժ Սարգսյանն է»:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ