ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԲՀԿ-ն նյութեր է նախապատրաստում Դանիել Իոաննիսյանին դատի տալու համար

ԲՀԿ-ն նյութեր է նախապատրաստում Դանիել Իոաննիսյանին դատի տալու համար
27.09.2018 | 13:31

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ընտրության օրը հայտարարել էր, թե Դանիել Իոաննիսյանն ու մյուս դիտորդները, լռության օրը ԲՀԿ-ի հակաքարոզչություն են իրականացրել և իրենք իրավական դաշտում հետամուտ են լինելու: «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ լռության օրն ասուլիս են հրավիրել ու խոսել ոչ միայն ԲՀԿ-ի խախտումների մասին, դա հակաքարոզչություն չէ, այլ տեղեկատվոթւյան տրամադրում․ - «Օբյեկտիվ փաստեր հայտնելը, կամ դիտորդության արդյունքները հայտնելը այս կամ այն ուժի օգտին և դեմ, որևիցե կերպ քարոզչություն չէ»:
ԲՀԿ իրավաբանը նյութեր է հավաքում վարչական դատարան դիմելու համար՝ Իոաննիսյանի գործողություններին իրավական գնահատական տալու պահանջով:


Ընտրությունների նախորդ օրը «Անկախ դիտորդ» դաշինքի անդամների ասուլիսի ընթացքում սրահ էին մտել ԲՀԿ ներկայացուցիչները՝ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ, ու, դիտորդների պնդմամբ՝ խոչընդոտել են իրենց ասուլիսը: Անդրադառնալով միջադեպին՝ Նաիրա Զոհրաբյանը նշել էր․ «Տեղի ունեցավ Ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում: Հրավիրվեց ասուլիսը Դանիել Իոաննիսյանի կողմից, ով, ի դեպ, հստակ շահերի բախում ունի, որովհետև կառավարությունում Ընտրական օրենսգրքի աշխատանքային խմբի քարտուղարն է»: Իոաննիսյանն ասաց՝ եթե իրենք այդ օրը քննադատեին ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը, դա իրապես հակաքարոզ կլիներ․ «Մենք ընդամենը ասեցինք, որ մենք արձանագրել ենք, որ մենք ունենք հավաստի ապացույցներ, որպեսզի պնդենք, որ «Բարգավաճ Հայաստանը» դրա նախորդ օրը երեկոյան փող է բաժանել ակցիայի որոշակի մասնակիցների: Սա ոչ քարոզչություն է, ոչ հակաքարոզչություն է: Սա տեղեկատվության տրամադրում է: Չի կարող տեղեկատվության տրամադրումը քարոզչություն լինել, որովհետև եթե տեղեկատվության տրամադրումը դառնում է քարոզչություն, զանգվածային լրատվության բոլոր միջոցները դառնում են քարոզչամիջոց»:

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ