ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սուրբ Վարդան տաճարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատուցվել է աղոթք

Սուրբ Վարդան տաճարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատուցվել է աղոթք
27.09.2018 | 13:32

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավարտելով այցը ԱՄՆ, այցելել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Վարդան տաճար և ներկա գտնվել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատուցված աղոթքին։


Վեհափառի և թեմակալ առաջնորդ հայր Դանիելի կողմից հնչել են ողջույնի խոսքեր՝ ուղղված պաշտոնական պատվիրակությանը և հավատավոր ժողովրդին։
ՀՀ վարչապետը իր հերթին պատասխան խոսքով դիմել է հոգևոր դասին և ներկա ժողովրդին։

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ