ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն մնում է Արամ Սարգսյանը

ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն մնում է Արամ Սարգսյանը
27.09.2018 | 13:33

«Ժամանակը» գրում է, որ իր տեղեկություններով՝ չնայած վերջին օրերին ԵԿՄ-ի շուրջ ծավալվող զարգացումներին, առաջիկա օրերին տեղի է ունենալու միության վարչության նիստը, որտեղ վերջնական տեխնիկական հարցերն են քննարկվելու հաջորդ ամսվա առաջին օրերին նշանակվելիք համագումարից առաջ։


Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո ԵԿՄ արտահերթ համագումարում որոշվելու են միության անելիքները, որի ժամանակ ընտրվելու է նաև միության նախագահը։ Թերթի տեղեկություններով՝ մինչև այս պահը ԵԿՄ նախագահի միակ թեկնածուն մնում է Արամ Սարգսյանը:

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ