ԱՄՆ-ի՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալը մեկուսացրել է հենց Վաշինգտոնին, պետությունների մեծ մասը չեն ընդունում այդ որոշումը` հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ի ԳՎ-ի ելույթների ժամանակ պետությունների մեծ մասի առաջնորները բացասաբար են արտահայտվել Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման մասին: Ռուհանիի խոսքով՝ այդ քայլն անօրինական էր և, այդ կերպ գործելով, ԱՄՆ-ը միայնակ ու մեկուսացված է մնացել, քանի որ շատ պետություններ չեն ընդունում այդ որոշումը՝ համարելով Վաշինգտոնի «քաղաքական սխալը»: Իրանի նախագահը կարծում է՝ ԱՄՆ-ն ի վերջո կվերադառնա, իսկ Թեհրանը կշարունակի համաձայնագրի մասը կազմել այնքան ժամանակ, որքան դրանից օգուտ է ստանում: