ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բենյամին Նետանյահու. Սիրիայում ռուսական Իլ-20-ի կործանումը կարող էր առավել լուրջ հետևանքների հանգեցնել

Բենյամին Նետանյահու. Սիրիայում ռուսական Իլ-20-ի կործանումը կարող էր առավել լուրջ հետևանքների հանգեցնել
27.09.2018 | 13:35

Սիրիայում ռուսական Իլ-20 օդանավի հետ կապված միջադեպը կարող էր «առավել լուրջ հետևանքների» հանգեցնել` ասել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նետանյահուն: Նա ընդգծել է, որ երկիրը կշարունակի հակազդել Սիրիայում Իրանի ռազմական ներկայության ամրապնդմանը և մտադիր է պահպանել Մոսկվայի հետ երկխոսությունը:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ