Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը։ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցեր, նախանշել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: ԱԳ նախարարներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ երկուստեք ընդգծելով հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում: