ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԲՀԿ շտաբում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքով մեղադրանք է առաջադրվել Աջափնյակի թաղապետի տեղակալին

ԲՀԿ շտաբում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքով մեղադրանք է առաջադրվել Աջափնյակի թաղապետի տեղակալին
27.09.2018 | 22:11

Աջափնյակի թաղապետի տեղակալ Գրիգորի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ինքնիրավչության համար` տեղեկացրել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Գրիգորյանը ձերբակալված է սեպտեմբերի 25-ից:


Դեպքը տեղի էր ունեցել Երևանի ավագանու ընտրություններից մեկ օր առաջ։
Քննչական կոմիտեն այսօր հաղորդեց, որ ԲՀԿ Աջափնյակի շտաբում քննչական գործողությունների ընթացքում Գրիգորի Գրիգորյանը չի ենթարկվել ոստիկանության ներկայացուցիչների պահանջներին և նրանց նկատմամբ բռնություն է գործադրել:
Գրիգորյանը ԲՀԿ անդամ չէ, այլ համակիր:
Ըստ Քննչական կոմիտեի, նախընտրական շտաբում քննչական գործողություններին մասնակցել են նաև Երևանի վարչության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ ծառայություն իրականացնելով շտաբի մուտքի դռան մոտ, որպեսզի արգելեն քննչական գործողությանը չմասնակցող քաղաքացիների մուտքը շտաբի տարածք։


Ըստ նախաքննական մարմնի, երբ ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ներկայացրել են մասնակիցներին, շտաբի աշխատանքները համակարգող Գրիգորի Գրիգորյանը կոչ է արել դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ և վերցնել դեպքի վայրից առգրավված տեսախցիկների տեսագրման սարքը: Քննչական կոմիտեի պնդմամբ, Գրիգորյանը անտեսել է ոստիկանության պահանջը՝ շտաբից դուրս գալ և չխոչընդոտել իրենց աշխատանքը։ «Քաշքշուկ հրահրելով՝ նա վնասել է մուտքի դռան փեղկը՝ այդկերպ հնարավորություն տալով դրսում գտնվող 30-40 մարդու ներս մտնել», - ասված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում։


«Միջադեպին ներկա գտնվող անձինք, հայհոյելով եւ բղավելով, բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ», - հաղորդում է Քննչական կոմիտեն։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը սեպտեմբերի 22-ին ևս գտնվել է ԲՀԿ շտաբում, ասաց, թե որևէ բռնություն չի եղել․ - «10-12 պատգամավորով էնտեղ ենք եղել, և բռնություն ոստիկանների նկատմամբ չէր էլ կարող լինել, որովհետև իրանք և քանակապես էին շատ, և էդպիսի իրադրություն չկար: Պարզապես իրարանցում տեղի ունեցավ․․․ Համենայն դեպս, բռնություն չի եղել, թեթևակի իրարանցում ա եղել, որևէ մեկը որևէ մեկի չի հարվածել, մենք ընկած բաժանում էինք ընդամենը, որ կռիվ չլինի»:
«Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար», - հաղորդում է Քննչական կոմիտեն։

Դիտվել է՝ 276

Մեկնաբանություններ