ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱԱԾ-ն Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացնում

ԱԱԾ-ն Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացնում
27.09.2018 | 22:13

ԱԱԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ` կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- ասաց Վանեցյանը։


Սեպտեմբերի սկզբին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ԱԱԾ տնօրենը՝ հակադարձելով Քոչարյանի՝ միլիարդներ չունենալու մասին հայտարարությանն, ասաց, որ Հայաստանի երկրորդ նախագահը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել 6 միլիոն դոլար կաշառքի դիմաց։ ԱԱԾ պետն ասաց՝ փաստերով կխոսի։


«Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»։ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել։ Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ, այլ ունեցվածքները», - ասաց Վանեցյանն ու ցուցադրեց փաստաթղթեր՝ նշելով. - «Շատ-շատ բաներ կան՝ Քոչարյանի ընտանիքին են պատկանում»։

Դիտվել է՝ 325

Մեկնաբանություններ