ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զարիֆ. Իրանի իշխանությունները կշարունակեն ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու աշխատանքը

Զարիֆ. Իրանի իշխանությունները կշարունակեն ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու աշխատանքը
27.09.2018 | 22:14

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր Էջում գրել է. «Մենք կշարունակենք ամերիկյան անօրինական պատժամիջոցներին հակազդելու աշխատանքը, նաև ձգտելու ենք ընդմիշտ վերջ դնել ԱՄՆ-ի ապակայունացնող արտատարածքային օրենքներին»: Զարիֆը՝ նկատի ունի, որ Վաշինգտոնը հարկադրում է մյուս երկրներին կատարել իր օրենքներն ու որոշումները:


Զարիֆը նշել է, որ «Իրանը համագործակցելու է գործընկեր պետությունների հետ, որպեսզի ստեղծի նոր շրջակա միջավայր, որտեղ իրենց հարգող պետությունները կկարողանան պաշտպանել իրենց շահերը»:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ