ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել որպես դեսպան

Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել որպես դեսպան
27.09.2018 | 22:15

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել` ասել է ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը։
«Դա վարչապետի որոշումն է», - ավելացրել է փոխնախարարը՝ խոսելով դեսպանին հետ կանչելու հիմքերի մասին

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ