ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բաքվում թեյել ու զրույցել են Պուտինն ու Ալիևը

Բաքվում թեյել ու զրույցել են Պուտինն ու Ալիևը
27.09.2018 | 22:16

Այսօր Բաքվում կայացել է ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, գրում է minval.az-ը: Այնուհետ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը շարունակել են իրենց զրույցը թեյի սեղանի շուրջ: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:


Մինչ այդ, ՌԴ նախագահն Իլհամ Ալիևի հետ հետևել է Ձյուդոյի աշխարհի առաջնության մրցումներին: Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որը ցույց է տալիս՝ ինչպես է Պուտինը երկրպագում ռուս մարզիկներին:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ