ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՈւԵՖԱ-ն Ռոնալդուին որակազրկել է

ՈւԵՖԱ-ն Ռոնալդուին որակազրկել է
27.09.2018 | 22:16

ՈւԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Վալենսիայի» հետ խաղում (2:0) կատարած խախտման համար որակազրկվել է մրցաշարի մեկ խաղով: Սեպտեմբերի 19-ին «Վալենսիա»-«Յուվենտուս» խաղի առաջին կեսում պորտուգալացին կարմիր քարտ էր ստացել «չղջիկների» պաշտպան Մուրիլյոյի նկատմամբ ոչ սպորտային պահվածքի համար: Ռոնալդուի համար դա առաջին կարմիր քարտն էր Չեմպիոնների լիգայում: Ռոնալդուն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Յանգ Բոյզի» հետ հոկտեմբերի 2-ին կայանալիք խաղը, իսկ երրորդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հոկտեմբերի 23-ին կայանալիք խաղին կարող է մասնակցել:

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ