ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տիգրան Բալայանը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին

Տիգրան Բալայանը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին
27.09.2018 | 22:17

Հայկական կողմի համար առաջնահերթություն ներկայացնող բոլոր հարցերն էլ բարձրացվել են` ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե Նյու Յորքում Հայաստանի և Արդրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի ընդլայնման հարցը:


«Տարածվել է հաղորդագրություն, ավելին չեմ կարող ասել»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է արձագանքել Հայաստանի բարձրացրած հարցերին Ադրբեջանը:

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ