ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը «երազում» է լուծել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը

Թրամփը «երազում» է լուծել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը
27.09.2018 | 22:18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը՝ հայտարարելով, որ «երկու առանձին պետության ստեղծման տարբերակը լավագույնն է», գրում է CNN-ը: «Ինձ դուր է գալիս երկու պետության ստեղծման տարբերակը: Վստահ եմ, որ լավագույնն է: Կանխատեսում եմ, որ այս հարցում անգամ այլոց հետ խորհրդակցելու կարիք չեմ ունենա: Բայց եթե իսրայելցիներն ու պաղեստինցիները ցանկանան մեկ պետություն, ես համաձայն եմ: Եթե ցանկանան երկու առանձին պետություն, այդ դեպքում էլ եմ համաձայն: Ես երջանիկ կլինեմ, եթե նրանք երջանիկ լինեն»,-ասել է նախագահը: Շուտով Սպիտակ տունը կներկայացնի հակամարտության խաղաղ կարգավորման նախագիծը:


«Ես իրապես հավատացած եմ, որ ինչ-որ բան կլինի: Ասում են, որ սա գործարքներից ամենադժվարն է: Իմ երազանքն է պաշտոնավարման առաջին ժամկետում լուծել այս հարցը»,-ասել է Թրամփն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ