ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Լեհաստանի պատվիրակությանը

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Լեհաստանի պատվիրակությանը
27.09.2018 | 22:19

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած Լեհաստանի Վոլոմինի շրջանի ղեկավար Կազիմերժ Ռակովսկու գլխավորած պատվիրակությանը։ Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամներին՝ հույս հայտնելով, որ Արցախ այցելությունը հնարավորություն կընձեռի համապարփակ տեղեկատվություն ստանալ հանրապետությունում տիրող իրավիճակի մասին և հիմք կդառնա երկկողմ համագործակցության հաստատման համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տեղական ինքնակառավարման ոլորտում փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ։ Նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները՝ անդրադարձ կատարելով պետականաշինության, միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության գործընթացներում արձանագրված ձեռքբերումներին։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը։

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ