Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվել հասնել Իրանի մեկուսացմանը, որին նա ձգտում էր ՄԱԿ-ում, և միջազգային հանրությունը հիմնականում անտեսեց նրա պահանջները: «Ոչ ոք չաջակցեց ԱՄՆ-ին՝ Ամերիկային դնելով յուրահատուկ պատմական և քաղաքական մեկուսացման մեջ», - Նյու Յորքից վերադառնալուց հետո Թեհրանի օդանավակայանում լրագրողներին ասել է Ռոհանին։ Թրամփը ՄԱԿ-ում ելույթում Իրանն անվանել էր «կոռումպացված դիկտատուրա», որի ղեկավարները «Մերձավոր Արևելքում քաոս են սփռում, մահ և կործանում», և կոչ էր արել բոլոր պետություններին միանալ Միացյալ Նահանգներին` պատժամիջոցներ կիրառելու Իրանի կառավարության դեմ: