ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զինդատախազության ուսումնասիրություններով առաջին կիսամյակում պետությանը պատճառված 264 մլն դրամի վնաս է արձանագրվել

Զինդատախազության ուսումնասիրություններով առաջին կիսամյակում պետությանը պատճառված 264 մլն դրամի վնաս է արձանագրվել
28.09.2018 | 13:38

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018-ի առաջին կիսամյակում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների արդյունքներն ու կոռուպցիոն հանցագործությունների քրեաիրավական շարժընթացը:


ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով թիկունքային, սպառազինության, ռազմաբժշկական, ֆինանսական, կապիտալ շինարարության, հրթիռահրետանային և այլ ծառայությունների գծով հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է 168 ուսումնասիրություն: Դրանց արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված 264 134 234 դրամի վնաս, որից վերականգնվել է 62 326 191 դրամը: Համեմատության համար, դատախազությունը նշում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պատճառված վնասի չափը եղել է 82 287 428 դրամ, որից վերականգնվել է 29 622 074 դրամը։
2018թ. առաջին կիսամյակում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստվել է 66 նյութ, հարուցվել է 28 քրեական գործ։


Դատախազությունը տեղեկացնում է, որ նշված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 176 945 486 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 53 915 618 դրամի դիմաց: Վերականգնվել է 3 853 807 դրամը, իսկ մնացած 173 091 679 դրամ վնասի վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։
Հարուցված 28 քրեական գործերից 1 քրեական գործի վարույթը կարճվել է, 1-ը՝ կասեցվել։ Մյուս 26 քրեական գործերով իրականացվող նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել 5 անձի, որոնցից 3-ը՝ զորամասի հրամանատարի տեղակալ, մեկը՝ զորամասի կենտրոնի պետ և մեկը՝ զորամասի իրային պահեստի պետ։ Պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից ներկայացվել է 3 հայցադիմում, որոնցով հայցապահանջի ընդհանուր գումարը կազմել է 8 777 100 դրամ։


2018թ. առաջին կիսամյակում ավարտված ուսումնասիրություններից բացի, պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրություններ են նախաձեռնվել նաև ինժեներական, կապի և այլ ծառայությունների գծով, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ ՀՀ զինվորական դատախազության դատախազների կողմից ընդհանուր առմամբ իրականացվել է դատավարական ղեկավարում 155 կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության նկատմամբ, որոնցից 71 քրեական գործ հարուցվել է 2018 -ի առաջին կիսամյակում: 2017թ․ առաջին կիսամյակում հարուցված կոռուպցիոն քրեական գործերը եղել են 56-ը, կամ 27 տոկոսով քիչ այս տարվա համեմատ:
Եթե 2017թ. առաջին կիսամյակում քննված քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել 54 անձի, այս տարվա նույն ընթացքում՝ 96 անձի (78 տոկոսով ավելի)։
Նախաքննությունն ավարտված 20 քրեական գործ՝ 44 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:


«2018թ. առաջին կիսամյակի ընթացքում քննչական մարմինների վարույթում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պատճառվել է 409 916 124 դրամի նյութական վնաս (այդ թվում 409,189,144 դրամ՝ պետությանը), որից մինչդատական վարույթում վերականգնվել է 406 315 516 դրամը (այդ թվում 405,589,336 դրամ՝ պետությանը)», - ասված է հաղորդագրությունում:
Գլխավոր դատախազությունն ընդգծում է, որ 2017թ. նույն ժամանակահատվածում վարույթում քննված՝ ԶՈւ-երում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով պետությանը պատճառված նյութական վնասը կազմել է 69 564 009 դրամ, որից մինչդատական վարույթում վերականգնվել է 29 415 679 դրամը, կամ 13 անգամ ավելի քիչ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքից:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ

ր դեմ ես