ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Boeing-ը Միկրոնեզիայում վթարային վայրէջք է կատարել ջրի վրա

Boeing-ը Միկրոնեզիայում վթարային վայրէջք է կատարել ջրի վրա
28.09.2018 | 13:41

Պապուա-Նոր Գվինեայի Air Niugini ազգային ավիաընկերության մարդատար Boeing 737-800-ը ինքնաթիռը Միկրոնեզիայում վթարային վայրէջք է կատարել ջրի վրա, հայտնել է Pacific Daily News թերթը՝ հղում անելով օդանավակայանի ղեկավարությանը: Այսօր առավոտյան Տրուկ կղզիներ ընթացող ինքնաթիռը վայրէջք կատարելիս ջուրն է ընկել թռիչքավայրէջքային գոտուց 150 մետր հեռավորության վրա:

Օդանավում եղել է 36 ուղևոր և անձնակազմի 11 անդամ: Միկրոնեզիայի Տրուկի նահանգի օդանավակայանի կառավարիչ Ջիմմի Էմիլիոյի խոսքով՝ նրանց այժմ զննում են բժիշկները, լուրջ վնասվածքների մասին հաղորդումներ չեն ստացվել: Ականատեսները պնդում են, որ կան տուժածներ:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ

ր դեմ ես