ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շտայնմայեր. Բեռլինը և Անկարան հեռու են երկկողմ հարաբերությունների կարգավորումից

Շտայնմայեր. Բեռլինը և Անկարան հեռու են երկկողմ հարաբերությունների կարգավորումից
28.09.2018 | 13:43

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ասել է, որ Բեռլինը և Անկարան նախկինի պես հեռու են երկկողմ հարաբերությունների կարգավորումից: Գերմանական Redaktionsnetzwerk Deutschland ռադիոկայանին հարցազրույցում՝ Թուրքիայի նախագահի՝ Գերմանիա այցից հետո նա ասել է. «Այդ այցը կարգավորման արտահայտում չէ: Մենք դրանից շատ հեռու ենք, սակայն այցը կարող է սկիզբ դառնալ»:

Գերմանիայի նախագահն Անկարային կոչ է արել իրականացնել իրավարար պետության ամրապնդման քայլեր: «2016-ի հեղաշրջման փորձի հասցրած վնասից հետո մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կվերադառնա իրավարար պետության սկզբունքներին: Մենք չենք կարող և չենք համաձայնի ԶԼՄ-ների, արդարադատության մարմինների և արհմիությունների վրա գործադրվող ճնշման հետ», - շեշտել է Շտայնմայերը:

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ