ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանը ցույց է տվել Բելառուսից ստացած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը

Ադրբեջանը ցույց է տվել Բելառուսից ստացած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը
28.09.2018 | 13:43

Բելառուսն Ադրբեջանին տրամադրել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը` զեկուցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով տեսանյութ: ՊՆ-ից մանրամասնել են, որ 301 միլիմետրանոց օպերատիվ-մարտավարական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը մատակարարվել են Ադրբեջանի ու Բելառուսի միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Ադրբեջանին «Պոլոնեզ»-ներ մատակարարելու մտադրության մասին հայտարարվել էր դեռևս ապրիլին: Բելառուսի ռազմական գերատեսչության աղբյուրը Коммерсантъ-ին հարցազրույցում պատմել էր, որ պայմանագիրը ենթադրում է Բաքվին հրթիռներ, տրանսպորտային-լիցքավորող մեքենաներ, ռադիոտեղորոշիչ կայաններ ու կառավարման կետ ներառող 10 համալիրի փոխանցում:

Ադրբեջանը ստացել է բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կատարելագործված տարբերակը: Տեխնիկան զորամասերից մեկում ընդունել էր անձամբ երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Անկախության տարիներին Բելառուսն Ադրբեջանին ավելի քան կես միլիարդ դոլար արժողությամբ զենք է վաճառել: Ադրբեջանը դարձել է բելառուսական ռազմատեխնիկայի հիմնական սպառողը: Հրապարակված տվյալների համաձայն՝ միայն 2002-2012թթ. Մինսկը Բաքվին մատակարարել է Т-72 տեսակի 153 տանկ, 122 մմ տրամաչափի 120 հատ Դ-30 քարշակող հրետանային համակարգ, 203 մմ տրամաչափի 2С7 «Պիոն» 12 ինքնագնաց հրետանային կայանք, ԲՏՌ-70 տիպի 60 զրահափոխադրիչ, Սու-25 տիպի 11 գրոհիչ։

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ