ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ-ն հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղարի փոխարինումը չի ազդի ՀԱՊԿ-ի աշխատանքի վրա

ՌԴ-ն հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղարի փոխարինումը չի ազդի ՀԱՊԿ-ի աշխատանքի վրա
28.09.2018 | 13:44

Ռուսաստանը լիահույս է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինումը մեկ այլ անձով չի անդրադառնա կառույցի գործունեության վրա` ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:


«Ռուսական կողմը, ինչպես մյուս պետությունները, շահագրգիռ են, որ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը նվազագույնն անդրադառնա ՀԱՊԿ գործունեության սահուն ընթացքի և արդյունավետության վրա»,-նշել է նա: Պանկինի խոսքով՝ հայկական կողմը նախաձեռնել է Խաչատուրովի՝ այս պաշտոնում լիազորությունների վաղաժամ դադարեցում: Գործընթացն արդեն սկսված է ու իրականացվում է ՀԱՊԿ շրջանակում գոյություն ունեցող գործընթացների համաձայն: Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքն ընթանում է առանց խափանումների, բոլոր ընդունված որոշումներն ըստ ծրագրվածի իրագործվում են:
Փոխնախարարի խոսքով՝ կառույցի գործունեության բազմամյա փորձը տալիս է վստահությամբ ապագային նայելու բոլոր հիմքերը:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ

ր դեմ ես