Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի արդյունավետ համագործակցությունը, քննարկեցին ԵԽ-ին Հայաստանի ներգրավվածությանն առնչվող հարցեր: ԱԳ նախարարը ու ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձան կազմակերպության մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորություններին եւ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: ԱԳ նախարարն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին, նոր կառավարության ծրագրային առաջնահերթություններին, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդմանն ու կոռուպլցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերին: Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ բանակցային գործընթացի առաջմղման համար կարեւորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարումը: