Սեպտեմբերի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ երկու երկրների միջև բարձր և բարձրագույն մակարդակներում վերջին շրջանում տեղի ունեցող պարբերական հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ընդլայնման համար:
Զոհրաբ Մնացականյանն ու Ժան-Բատիստ Լեմուանը հանգամանալից անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, դրա շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերին և կազմակերպվելիք միջոցառումներին: