ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անգելա Մերկել. Հոկտեմբերին Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կանցկացվի

Անգելա Մերկել. Հոկտեմբերին Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կանցկացվի
28.09.2018 | 19:40

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ առաջիկա հոկտեմբերին Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կանցկացվի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ: Քննարկումների գլխավոր հարցը սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակն է` ասել է Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ

ր դեմ ես