Ադրբեջանը Բելառուսից «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ կայանքների նոր խմբաքանակ է ստացել` տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, որում նշված չէ համակարգերի քանակն ու գործարքի արժեքը:
«Պոլոնեզ»-ը ադրբեջանական բանակի ամենաարդիական հրթիռային համակարգերից է: Ըստ ադրբեջանական կողմի՝ դրանք կարող են հարվածներ հասցնել մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա և խոցել հակառակորդի թիրախները 80 կմ շառավղով:
Բաքվի և Մինսկի գործարքը կնքվել է Ռուսաստանից Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համակարգի մատակարարումից հետո։