Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որ «Միլանի» նախկին սեփականատերն էր, ավարտել է իտալական ֆուտբոլի երրորդ` C դիվիզիոնի «Մոնցա» ակումբի ձեռքբերման գործարքը: Լոմբարդիա շրջանի Մոնցա քաղաքի ֆուտբոլային ակումբի տնօրեն է նշանակվել Ադրիանո Գալիանին, որ նախկինում «Միլանի» փոխնախագահն էր: 81-ամյա Բեռլուսկոնին, որ Իտալիայի վարչապետ է դարձել երեք անգամ և աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, «Միլանը» գնել էր 1986-ին: Թիմը նրա օրոք ութ անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում և հինգ անգամ՝ Չեմպիոնների լիգայում: Անցյալ տարի Սիլվիո Բեռլուսկոնին ակումբը վաճառեց 860 միլիոն ամերիկյան դոլարով: