ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պեսկով. Դուշանբեում Պուտին-Փաշինյան կարճ զրույց է կայացել

Պեսկով. Դուշանբեում Պուտին-Փաշինյան կարճ զրույց է կայացել
28.09.2018 | 19:45

Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստիշրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Նա կարճ զրույց է ունեցել Փաշինյանի, Դոդոնի հետ: Այս պահին, հենց նոր», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը: ՌԴ նախագահի խոսնակը հավելել է, որ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան այցի հեռանկարները: «Ոչ, այլ հարցերով, օպերատիվ, ընթացիկ», - պարզաբանել է Դմիտրի Պեսկովը:

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ