ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հունգարիայի ԱԳ նախարարը Մամեդյարովին պարգևատրել է «Արժանիքների շքանշանով»

Հունգարիայի ԱԳ նախարարը Մամեդյարովին պարգևատրել է «Արժանիքների շքանշանով»
28.09.2018 | 19:49

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել է Հունգարիայի ԱԳ և առևտրի հարցերով նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Հանդիպման ընթացքում Էլմար Մամեդյարովն «Ադրբեջանի և Հունգարիայի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման» համար պարգևատրվել է «Արժանիքների շքանշանով»: Շքանշանը հանձնել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, նաև շնորհակալություն է հայտնել Մամեդյարովին երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ ներդրման համար, վստահություն` որ այդ կապերը, հատկապես տնտեսության և էներգետիկայի ոլորտում, կշարունակեն զարգանալ:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ