ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարները պատրաստակամություն հայտնեցին շարունակել փոխգործակցությունը

ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարները պատրաստակամություն հայտնեցին շարունակել փոխգործակցությունը
28.09.2018 | 19:51

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Կոձիասի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-հունական օրակարգի բազմաթիվ հարցեր, ուրվագծեցին փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը և խորացմանն ուղղված համատեղ քայլերը, կարևորվեց բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակի բնույթը, որն իրապես արտացոլում է երկու բարեկամ պետությունների միջև հաստատված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Երկուստեք ընդգծվեց Հունաստանում և Հայաստանում հայկական և հունական համայնքների ունեցած հատուկ դերակատարությունը երկու երկրների բարեկամության առավել խորացման գործում: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել բազմակողմ հարթակներում փոխգործակցությունը և դիրքորոշումների համադրումը:
Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա կառավարության իրականացրած բարեփոխումները:
Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն անդրադարձան միջազգային ու տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի:

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ