Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս արագ` ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանում հնարավորինս ամենակարճ ժամկետում (իհարկե՝ ոչ ափալ֊թափալ, բայց հնարավորինս կարճ ժամկետում), պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի հետհեղափոխական շրջանը հաղթահարված համարենք և երկրի զարգացման հարցերը լինեն օրակարգի միակ հարցը», ֊ ասել է Փաշինյանը՝ դա պայմանավորելով Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ իր ձևակերպած քաղաքական պահանջին ի պատասխան «Իմ քայլը» դաշինքի օգտին քաղաքացիներից ստացված 81 տոկոս քվեներով։ ֊ «Եթե հարց կհնչի, կասկածներ կհնչեն ժողովրդի տեսակետի վերաբերյալ, կարծում եմ, որ մենք նաև կմտածենք, թե ինչպես ավելի լայն մասշտաբներով ճշտենք ժողովրդի կարծիքը և տեսակետը, բայց կարծում եմ, որ բանը դրան չի հասնի»։