ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀԿ-ականները որոշել են կողմ արտահայտվել երկխոսությանը Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ոչ արտահերթ ընտրություններին

ՀՀԿ-ականները որոշել են կողմ արտահայտվել երկխոսությանը Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ոչ արտահերթ ընտրություններին
29.09.2018 | 16:03

«Ժողովուրդը» գրում է, որ երկար ընդմիջումից հետո տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է անձամբ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ականները հիմնականում ցանկացել են լսել Սերժ Սարգսյանի տեսակետները ներքաղաքական թեմաների վերաբերյալ, խոսք է գնացել ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: Նշվել է, որ ՀՀԿ-ականները չպետք է հրաժարվեն երկխոսության գնալ Նիկոլ Փաշինյանի և մյուս ուժերի հետ: Այդ մասին բարձրաձայնել է նաև անձամբ Սերժ Սարգսյանը: Սակայն ՀՀԿ-ականները նաև հանգիստ են այն առումով, որ կարծես թե, խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը ևս կողմ չեն այս տարի խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ: ՀՀԿ-ականները որոշել են կողմ արտահայտվել երկխոսությանը, սակայն ոչ արտահերթ ընտրություններին շուտ գնալուն:

Եվ, առհասարակ, նրանք դեմ են հրատապ ընտրություններին: Նրանց միակ փաստարկն այն է, որ խորհրդարանը ոչ մի կերպ չի խոչընդոտում կառավարության աշխատանքին և, որպես այդպիսին, չկա քաղաքական ճգնաժամ, և արտահերթ ընտրություններ այժմ ամենևին էլ պետք չեն»:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ