ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանը կոչ է անում «ճնշում գործադրել» Հայաստանի վրա ԼՂ հակամարտության կարգավորման համար

Ադրբեջանը կոչ է անում «ճնշում գործադրել» Հայաստանի վրա ԼՂ հակամարտության կարգավորման համար
29.09.2018 | 16:05

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի ԳՎ-ում հայտարարել է, որ Ադրբեջանը կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ «նա անհապաղ ու անվերապահորեն սկսի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերի իրագործումը»:

Մամեդյարովի խոսքով՝ «Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է հասկանա, որ հայ ժողովրդին տրված՝ Հայաստանը տնտեսապես զարգացած ու բարգավաճ պետություն դարձնելու իր խոստումն անիրագործելի է առանց խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների և հարևանների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի»: Նրա կարծիքով՝ «եթե հայկական նոր ղեկավարությունն իրեն ժողովրդավարական է անվանում, պետք է գործի՝ համաձայն օրենքի գերակայության ու ժողովրդավարական արժեքների»:


«Ադրբեջանն անկեղծ ենթադրում է, որ խաղաղությունը, կանյունությունն ու փոխշահավետ տարածաշրջանային համագործակցությունը չունեն համարժեքներ»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ հենց իրենք են հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորման հարցում ամենաշահագրգռված կողմը:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ