ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկոն Արցախի հիմնահարցը գորդյան հանգույց է համարում, որը պետք է քանդել

Լուկաշենկոն Արցախի հիմնահարցը գորդյան հանգույց է համարում, որը պետք է քանդել
29.09.2018 | 16:05

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Միութենական պետության սահմանների մոտ ՆԱՏՕ-ի գործողությունները: Նրանք մասնակցել են Տաջիկստանում անցկացված ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին:

«Անվտանգության հարցը, կարելի է ասել, գագաթաժողովի առանցքային հարցն էր: Բոլոր նախագահներն են այդ մասին ասում: Նույնիսկ մենք՝ հանգիստ Բելառուսը, մշտապես այդ մասին ենք ասում՝ հաշվի առնելով նաև այն վտանգներն ու մարտահրավերները, որոնք պարունակում են արևմտյան երկրների ու ՆԱՏՕ-ի գործողությունները մեր սահմանների մոտ, Միութենական պետության սահմանների մոտ»,- ասել է Լուկաշենկոն:


Բելառուսի նախագահը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անվտանգության ոլորտում գերիշխող են նաև այլ՝ ռազմական գործոնները, որոնք քննարկվել են Դուշանբեում: «Ուկրաինայի արևելքի, Մերձդնեստրի, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի գործոնները: Մենք պետք է ինչ-որ կերպ կազմակերպենք ու քանդենք այդ գորդյան հանգույցները»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ

ր դեմ ես