ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերժ Սարգսյանը չի բացահայտել վարչապետի իր թեկնածուին

Սերժ Սարգսյանը չի բացահայտել վարչապետի իր թեկնածուին
29.09.2018 | 16:06

«Հրապարակը» գրում է, որ տևական դադարից հետո Մելիք-Ադամյանում անցկացված ՀՀԿ ԳՄ նիստը բավականին հետաքրքիր է եղել։ Սերժ Սարգսյանը լռել է եւ հնարավորություն է տվել բոլորին արտահայտվել, հայտնել իրենց կարծիքը «խնդրո առնչությամբ»։ Օրակարգային միակ խնդիրը խորհրդարանի շուրջ սպասվող զարգացումները, բանակցությունները, պառլամենտի լուծարումն է եղել։ Դավիթ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ եթե լինեն ընտրություններ, եթե անգամ մինչեւ տարվա վերջ, պետք է անպայման մասնակցել դրան։ Շարմազանովն ասել է՝ ոչ մի ընտրություն մինչեւ 2022-ը։

Ընդհանուր մոտեցումը եղել է հետեւյալը՝ թող գա Նիկոլը, բանակցի, տեսնենք ինչ է ասում, եթե օրենքների եւ տրամաբանության շրջանակներում կլինեն իր առաջարկները, ընդառաջ կգնանք, եթե ոչ՝ մենք ունենք մեր մոտեցումները։ Շեշտել են, որ թույլ չեն տալու օրենքի, Սահմանադրության որեւէ խախտում, որեւէ ճնշում չեն հանդուրժելու։ Իրենք համաձայն են, որ, ինչպես գրված է կառավարության ներկայացրած ծրագրում՝ մեկ տարի հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, որին էլ իրենց որոշ անդամներ կողմ են քվեարկել, ըստ այդմ՝ արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել մայիսին։


Եթե կարիք կա, իշխանությունների հետ հուշագիր կստորագրեն, որ այդ ժամանակ իրենք ոչ միայն անվստահություն չեն հայտնի վարչապետի նկատմամբ, այլեւ նոր թեկնածու չեն առաջադրի՝ Փաշինյանի հրաժարականի դեպքում։ Իսկ եթե պայմանը եղավ՝ մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ ընտրությունները։ «Այդ ժամանակ արդեն մենք կառաջադրենք մեր թեկնածուին»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Ո՞ւմ՝ հարցրել են ԳՄ անդամները։ Սերժ Սարգսյանն ասել է․ «Ի՞նչ է, կարծում եք՝ ես հիմա նրա անունը պետք է տամ, որ ԱԱԾ-ն միանգամից գնա-վերցնի՞»։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությանը, շատ չեն խոսել, ընդամենը ասվել է․ «Եթե իր կողմից լինի դեպի մեզ քայլ, մենք սիրով ընդառաջ կգնանք»։

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ