ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այս օրերին Մոսկվայում է։ Երկրից բացակայելը պայմանավորված է առաջիկա ներքաղաքական զարգացումներով եւ դրանցում ԲՀԿ-ի դերակատարությամբ։ ԲՀԿ-ն, կարծես թե, չի աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ն լուծարելու հարցում։
Մինչդեռ Երեւանի ավագանու ընտրության հաջորդ օրը «Ծառուկյան» դաշինքի մի քանի պատգամավորներ հայտարարում էին, որ իրենք պատրաստ են վարչապետի հետ քննարկումներ սկսել այն օրակարգով, որը կառաջարկի վարչապետը։ ԱԺ փոխխոսնակ, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասել է. «Մենք հենց հիմա գնանք ընտրության, որ նոր քաղաքական մենաշնորհ ստանանք, հետո կրակն ընկնե՞նք»: