ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀԿ-ն սկսում է փողոցային պայքար

ՀՀԿ-ն սկսում է փողոցային պայքար
29.09.2018 | 16:08

«Ժամանակը» գրում է. «ՀՀԿ-ականները խոսելով փողոցային պայքարի իրենց պատրաստվածության մասին՝ նկատի ունեն հանրահավաք կազմակերպելու մտադրությունը: Որոշ ՀՀԿ-ականներ համոզված են, որ ի պաշտպանություն գործող խորհրդարանի՝ իրենք կարող են հանրահավաք կազմակերպել ցույց տալու համար, որ ներկա խորհրդարանը եւս ունի հանրային աջակցություն եւ լեգիտիմություն:


ՀՀԿ-ականները մտադիր են այդ հանրահավաքը կազմակերպել հոկտեմբերի 15-ին: Միայն թե դժվար է պատկերացնել, թե բացի ՀՀԿ-ական պատգամավորներից եւ նրանց ընտանիքի անդամներից, էլ ով կմասնակցի այդ հանրահավաքին եւ ինչ զավեշտալի միջոցառում կստացվի արդյունքում»:

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ