ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերբիայի նախագահը Կոսովոյի խնդրում հայցում է ռուսաստանցի պաշտոնակցի օգնությունը

Սերբիայի նախագահը Կոսովոյի խնդրում հայցում է ռուսաստանցի պաշտոնակցի օգնությունը
30.09.2018 | 21:59

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից օգնություն խնդրել Կոսովոյի հարցում: Սերբիայի նախագահը Բելգրադում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Երկու օրից ես և Ռուսաստանի նախագահը կհանդիպենք Մոսկվայում:

Կասկած չկա, որ ես նրանից Կոսովոյի խնդրում խորհուրդ եմ հարցնելու»: Սերբիայի նախագահի այս հայտարարությունները հնչել են Կոսովոյի հյուսիսում իրադրության կտրուկ սրման ֆոնին: Շաբաթ օրը Կոսովոյի իշխանությունները ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ էին մտցրել երկրամասի սերբաբնակ շրջաններ` դրանք տեղակայելով մի շարք կարևոր ռազմավարական օբյեկտների հարևանությամբ: Պրիշտինայի այս քայլից հետո Ալեքսանդր Վուչիչի հրամանով Սերբիայի Զինված ուժերը մարտական պատրաստության վիճակի էին բերվել:

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ