ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. 201-ի բյուջեն գնահատում եմ իներցիոն

Նիկոլ Փաշինյան. 201-ի բյուջեն գնահատում եմ իներցիոն
30.09.2018 | 22:01

«Կամար» բիզնես կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դա դեռևս մեր կառավարության բյուջեն չէ: Ինչ-որ առումով նախկինից եկած իներցիայի բյուջեն է, և մեր տրամադրվածությունն այն է, որ նաև հընթացս այս բյուջեն պետք է շատ լրջագույն փոփոխությունների ենթարկվի: Մենք դեռ այդ բյուջեի վրա աշխատելու ենք»,- նշեց վարչապետը:


Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվելու աշխատավարձերի, թոշակների բարձրացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ բազմաթիվ խնդիրներ կան կառավարման արդյունավետության, պետական համակարգի կառուցվածքի տեսանկյունից. «Մենք պետք է ամեն ինչ անենք՝ արդյունավետությունը բարձրացնելու համար»,-շեշտում է նա: Վարչապետը նաև անդրադարձավ քաղաքական և փորձագիտական շրջանակների կարծիքներին, որ կառավարության գործելաոճի վերաբերյալ օտարերկրյա ներդրողները լուրջ կասկածներ կարող են ունենալ` խոսքը «Լիդիան Արմենիայի», «Վեոլիա ջրի», «Հարավկովկասյան երկաթուղիների» նկատմամբ գործողությունների մասին է:


«Փարիզում ես հանդիպել եմ «Լիդիանի» տնօրենների խորհրդի նախագահի հետ, հանդիպել եմ «Վեոլիա» ջրի տարածաշրջանային տնօրենի հետ, ՀԿԵ-ում ստեղծված իրավիճակը քննարկել եմ ՌԴ նախագահի հետ, և կարող եմ ասել, որ Ռուսաստանի իշխանությունները լիարժեք աջակցում են հնարավոր չարաշահումների դեմ մեր պայքարին: Նույնը վերաբերում է նաև «Լիդիանին», և «Վեոլիա ջրին»: Սին են բոլոր այդ փորձերը: Օրինակ՝ ասում են՝ եթե «Հարավկովկասյան երկաթուղիների» հետ կապված ինչ-որ գործ է հարուցվել, ռուսական ներդրումների դեմ է: Կամ նա ֆրանսիական, մյուսը բրիտանական ներդրումների դեմ է: Բացարձակապես այդպես չէ, դա սխալ և անտեղի մեկնաբանություն է: Մենք շատ կարևորում ենք օտարերկրյա ներդրումները, բայց շատ կարևոր պայման է, որ բոլորը տեսնեն, որ կառավարություն-բիզնես հարաբերությունները ազնիվ են, կանխատեսելի են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Վրաստանի կառավարության որոշմամբ արգելվելու էր ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի ներկրումը, որո,ման կատարումը հետաձգվեց մինչև 2019-ը: Այս առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշեց. «Վրաստանի վարչապետը շատ գործնական, կոնկրետ մարդ է: Նրա հետ այս առումով շատ հեշտ է աշխատել փաստարկների դաշտում, և ես համոզված եմ, որ մենք կգտնենք այնպիսի լուծում, որը հացի գնի վրա արհեստական ազդեցություն չի ունենա: Մենք այդ պայմանավորվածությունը, ըստ էության, արդեն ունենք: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Վրաստանի վարչապետին, որ մեր պայմանավորվածությունները 100 տոկոսանոց ճշգրտությամբ պահվել են»:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ