ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արարատ Միրզոյան. Կան նոր Հայաստանի հռչակման, վարչապետի հրաժարականի եղանակները ևս, իսկ քաղաքական համերաշխությունը կարևոր է

Արարատ Միրզոյան. Կան նոր Հայաստանի հռչակման, վարչապետի հրաժարականի եղանակները ևս, իսկ քաղաքական համերաշխությունը կարևոր է
01.10.2018 | 13:08

Արտահերթ ընտրությունների պահանջը օդում է, համաժողովրդական պահանջ է, և դա ֆիքսվել է կառավարության ծրագրի հաստատումից առաջ և հետո` ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Կա կառավարություն, որը վայելում է ժողովրդի վստահությունը, և կա խորհրդարան, որը չի ներկայացնում գրեթե ոչ մեկին այս երկրում: Հետևաբար, հետագա սահմանադրական ճգնաժամից խուսափելու համար արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ են»,-նշեց նա: Առաջին փոխվարչապետը թվարկեց, որ բացի բանակցություններից՝ ԱԺ-ի լուծարման համար, կան սահմանադրական փոփոխությունների և այլ եղանակներ, որոնք մի քանի մեխանիզմներ են պարունակում: «Սահմանադրությունն իրավաքաղաքական փաստաթուղթ է, կարող է լինել նոր Սահմանադրության հռչակում, նոր Հայաստանի ինքնահռչակում, հին ու բարի՝ վարչապետի հրաժարական և այլն: Սրանք ես զուտ տեսական մեթոդներ եմ ներկայացնում»,-բացատրեց նա: Ամենակարևորը քաղաքական համերաշխության ֆիքսումն է, այդ համերաշխությամբ ընտրությունների գնալը: «Բայց բոլոր ճանապարհներն էլ լեգիտիմ են»,-ասաց նա:

Միրզոյանը նաև հավելեց, որ ՀՀԿ-ին ու մյուս կողմերին պետք է տրվի այդ փաստաթղթի տակ ստորագրելու շանսը, որ արդեն բոլորով գնան այդ ճանապարհով: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարության վերաբերյալ, թե իրենք խորհրդարանում մեծամասնություն են, և սխալ են ՔՊ-ականների հայտարարությունները, թե իբր ՀՀԿ-ն դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, և սա կարող է պատճառ լինել դրանց կայացման հետաձգման, Արարատ Միրզոյանն ասաց, որ ակնհայտ փորձ է տեսնում՝ անելու բանակցությունների իմիտացիա և երկարաձգելու խորհրդարանի գոյությունը: «Որովհետև, ըստ իրենց, Փաշինյանի ռեյտինգը հետագայում կարող է ընկնել. այս փորձերը չեն հաջողվելու»,-նկատեց նա:
Առաջին փոխվարչապետի խոսքով՝ իրենք կարող են նաև շրջանցել ՀՀԿ-ին, եթե նրանք չեն ցանկանա մասնակցել բանակցություններին: Բացի այդ, նրա պնդմամբ վարչապետ Փաշինյանը պայմանավորվածություն ունի՝ հանդիպելու ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ` այս հարցի հետ կապված:


Թե ինչպես հանդես կգան՝ դաշինքով, թե առանձին, Ա. Միրզոյանն ասաց, որ ինքը կողմ է դաշինքին, սակայն հարցը քննարկված չէ, իսկ անվան հետ կապված նկատեց՝ անմտություն կլինի հրաժարվել «Իմ քայլ»-ից, հատկապես եթե դաշինքով մասնակցեն ընտրություններին: Առաջին փոխվարչապետը խոհեմություն մաղթեց քաղաքական բոլոր ուժերին, կոչ արեց չընդդիմանալ Հայաստանի հետագա զարգացմանը: Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին քաղաքականություն՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձը հեքիաթների դաշտից է»:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ

ր դեմ ես